Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մտքներովդ չի՞ անցնում Երևանում գործադուլ ու դասադուլ կազմակերպել

Մտքներովդ չի՞ անցնում Երևանում գործադուլ ու դասադուլ կազմակերպել
22.04.2024 | 21:00

Երևանի կենտրոնի ռեստորաններում ու սրճարաններում երեկոները ազատ տեղ չկա, կյանքն են վայելում; Համացանցում տավուշցիներին կոչ են անում ադրբեջանցիներին չհանձնել Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին և դրա հարակից տարածքները։ 7-րդ դարի եկեղեցին միայն Ոսկեպարինը չէ, այլ՝ ողջ հայությանը;

Ձկնադրման շրջանում Սևանա լճից սիգ որսալու իրավունքի համար ոստիկանների դեմ ճակատամարտ տվող Գեղարքունիքի բնակիչներ, ոռոգման ջրի ու խաղողի մթերման համար ճանապարհներ փակող Արարատյան դաշտի բնակիչներ, ՔՊ-ական իշխանությունն անօրեն կերպով մաս-մաս հայրենիք է հանձնում, դրա դեմ ճանապարհ չե՞ք ուզում փակել։ Ընդդիմություն համարվողներ, մտքներովդ չի՞ անցնում Երևանում գործադուլ ու դասադուլ կազմակերպել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5392

Մեկնաբանություններ